Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10  Էլ. հասցե: infosirmed@gmail.com Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել
app
Երկամյա համատեղ աշխատանքի արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության կողմից այսուհետև երաշխավորվում է ՍԻՐՄԵԴ բժշկական կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր բոլոր հետազոտությունների արդյունքների հավաստիությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության և ՍԻՐՄԵԴ բժշկական կենտրոնի միջև 2015 թվականի հուլիսի 27-ին կնքված Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի շրջանակներում այսուհետև հատուցվելու են ՍԻՐՄԵԴ բժշկական կենտրոնի կողմից լաբորատոր հետազոտություններ իրականացնելու ընթացքում սխալներ թույլ տալու, բացթողումներ կատարելու արդյունքում պատճառված վնասները՝ ներառյալ պայմանագրով նախատեսված տույժերը: ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ յուրաքանչյուր ներկայացված պահանջի համար կազմում է վնաս կրած անձի կողմից տվյալ լաբորատոր հետազոտության համար վճարված գումարի տասնապատիկը, սակայն ոչ ավել քան 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ: