ԿԵՆՏՐՈՆԻ ԱՅՑԵՔԱՐՏ
«Սիրմեդ» ամբուլատոր ախտորոշիչ բժշկական կենտրոնը գործում է 2014թ. փետրվարի 26-ից: Կենտրոնը ուրույն տեղ է զբաղեցնում պոլիկլինիկաների և ստացիոնար բուժհաստատությունների միջև և իր գործունեությունը ծավալում է հետևյալ երեք հիմնական ուղղություններում.
- լաբորատոր հետազոտություններ,
- դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում
- էսթետիկ բժշկական ծառայություններ:
- լաբորատոր կլինիկական ախտորոշիչ /Roche/, PCR /Rotor gene Q./ և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումներ /Vitek 2/
- ողնաշարի դեկոմպրեսիոն՝ տարածաշրջանում եզակի Exten Trac Elite-M3D սարք,
- սրտաբանական ախտորոշման սարքավորումներ՝ համալրված կենսական կարևոր օրգանների ֆիզիոլոգիական ցուցանիշների իրական ժամանակում մոնիտորինգի հեռակառավարվող նորագույն Zephyr Life համակարգով,
- 3D/4D թվայնացմամբ TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգ,
- Dornier Aries էքստրակորպորալ հարված-ալիքային թերապիայի սարք,
- BTL-5000- Կոմբինացված թերապիա (Էլեկտրաթերապիա, Ուլտրաձայն /1 և 3մհց/, Լազերաթերապիա /ինֆրակարմիր, կարմիր, կոմբինացված/, Մագնիսոթերապիա),
- BTL-6000- Կարճալիքային դիաթերմիա:
- կլինիկական, բիոքիմիական, իմունոլոգիական, սեռոլոգիական, բջջաբանական, պոլիմերային շղթայական ռեակցիա (ՊՇՌ), մանրէաբանական լաբորատոր հետազոտություններ
- լազերային թերապիա
- պլաստիկ վիրաբուժական
- ուլտրաձայնային հետազոտություններ
- ակնաբուժական հետազոտություններ
- քիթ-կոկորդ-ականջաբանական
- մանկաբարձագինեկոլոգիական
- ուրոլոգիական
- մաշկաբանական
- թերապևտիկ
- նյարդաբանական
- սրտաբանական
- գաստրոէնտերոլոգիական
- ռևմատոլոգիական
- էնդոկրինոլոգիական
- կինեզիթերապևտիկ
- ֆիզիոթերապևտիկ
- կոսմետոլոգիական
Կենտրոնում ներդրված են ժամանակակից տեխնոլոգիաների պահանջներին համապատասխանող ավտոմատ կառավարման համակարգեր: Կենտրոնը ունի նաև «SIRMED» ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԲԺԻՇԿԸ բջջային հավելվածը, որի օգնությամբ Դուք կարող եք ուղղել Ձեզ հետաքրքրող հարցերը անմիջապես բժիշկներին: Կենտրոնը ունի հարմարավետ, վերանորոգված կաբինետներ՝ հագեցված մեկանգամյա օգտագործման բժշկական պարագաներով, իսկ որակյալ մասնագետները ապահովում են բժշկական միջազգային չափորոշիչներին համապատասխան ծառայություններ: Կենտրոնում գործում է դեղատուն: