Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ
Dornier Aries «Ֆոկուս ինտելեկտ» տեխնոլոգիա «Դորնյե Մեդտեխ» գերմանական արտադրության հարվածալիքային թերապիայի սարք՝ հատուկ օրթոպեդիայի և նյարդաբանության ոլորտներում կիրառելու համար: «Դորնյե Արիես» սարքը «ֆոկուս ինտելեկտ» տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծում է, այսպես կոչված, «թերապևտիկ անցուղի», հյուսվածքի մակերեսից 70 մմ խորությամբ և 10 մմ լայնությամբ օրգանիզմի հյուսվածքների վրա խոր և անվտանգ ազդեցության համար՝ առանց կավիտացիայի կողմնակի ազդեցության, որը նշանակալիորեն ընդլայնում է սարքի կիրառման ոլորտը՝ հնարավորություն տալով աշխատելու թոքային հյուսվածքի և արյան խոշոր անոթների ու նյարդային ցողունների մերձակայքում: «Ֆոկուսինտելեկտը» հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ախտորոշելու և բուժելու տրիգերային կետը, ընդ որում՝ բացարձակապես չի զիջում մրցակիցներին այլ ախտաբանությունների բուժման առումով: Հարվածալիքային թերապիայի շարժական համակարգը. Հարվածալիքի ձևավորման սկզբունքը– էլեկտրամագնիսական. Ֆոկուսավորման տեսակը – ֆոկուս ինտելեկտ առաջին համակարգն է, որի ֆոկուսավորման գոտին սկսվում է ուղղակի շփման մակերեսից: «Ֆոկուսինտելեկտը» գործնականում՝ նախկինում այն կարծիքին էին, որ հարվածային ալիքների կիզակետը պետք է լինի հնարավորինս փոքր և շատ բարձր էներգետիկ խտությամբ: Ենթադրում էին, որ հյուսվածքները, ոսկորները կամ կոշտացած հատվածները հարվածային ալիքների ազդեցությամբ պետք է քայքայվեն ճիշտ անյպես, ինչպես երիկամի քարերը: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ խնդիրը ոչ թե հյուսվածքի կառուցվածքի քայքայումն է՝ այլ բջիջների նյարդակենսաքիմիական պրոցեսների ինդուկցիան: «Ֆոկուսինտելեկտի» թերապևտիկ ազդեցության խորությունը. թերապևտիկ ազդեցության անհրաժեշտ խորության օրինակներ՝ էներգիայի մակարդակի պարզ ընտրության միջոցով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերջնական արդյունավետ խորությունը կախված է հյուսվածքի խտությունից: Հարվածալիքային թերապիայի ցուցումներն են.
- Միոզիտ
- Օստեոխոնդրոզ
- Տենդինիտ
- Բուրսիտ
- Տրոխանտերիտ
- Աքիլլիտ
- Տրոֆիկ վերքեր
- Պեյրոնիի հիվանդություն
- Գոնարթրոզ
- Պլանտար ֆասցիիտ
- Կրնկնահոդի խիթ(Пяточная шпора)
- Պոդագրա
- Էպիկոնդիլիտ
Գնացուցակ
Ծառայության անվանումը | Արժեքը /դրամ/ |
Էքստրակորպորալ հարված-ալիքային թերապիա | |
1 Դաշտ | 10.000 |
2 Դաշտ | 15.000 |
3 և ավելի դաշտ | 20.000 |
Ուլտրաձայնային թերապիա (1պրոցեդուրա) | 3.000 |
Ֆոնոֆորեզ (1պրոցեդուրա) | 3.000 |
ՍՄՀ-սինուսոիդալ մոդուլյացված հոսանք | 3000 |
ԴԴԹ-Դիադինամոթերապիա | 3000 |
Էլեկտրոֆորեզ | 3000 |
Գալվանացում | 3000 |
Էլեկտրոխթանում | 3000 |
Էլեկտրաքուն | 4000 |
Տրանսկրանիալ էլոկրրոանալգեզիա | 4000 |
Մագնիսոթերապիա | 3000 |
Լազերոթերապիա | 3000 |
Լազերոթերապիա(Կլաստեր) | 5000 |
Դիաթերմիա | 5000 |
Կարճալիքային թերապիա | 3000 |
Տեկառ թերապիա | 10000 |
Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: |