Սրտաբանական ախտորոշում
Կենտրոնի սրտաբանական ֆունկցիոնալ դիագնոստիկ ծառայությունը հագեցած է նորագույն և գերժամանակակից սարքավորումներով.
- Zephyr Life ամերիկյան համակարգը, որն առաջին անգամ տարածաշրջանում իր կիրառությունն է գտել «Սիրմեդ» բժշկական կենտրոնում, թույլ է տալիս իրական ժամանակում կատարել կենսական կարևոր օրգանների՝ ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգ, որը ընդգրկում է՝ էլեկտրասրտագիրը, զարկերակային ճնշումը, սրտի կծկումների հաճախականությունը, շնչառական շարժումների հաճախականությունը, արյան՝թթվածնով հագեցվածությունը, արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, մարմնի ջերմաստիճանը, մարմնի զանգվածը, օրվա ընթացքում էներգածախսը և ակտիվությունը: Սարքն իր կոմպակտ չափերի շնորհիվ հիվանդին պատճառում է մինիմալ անհանգստություն, ինչը հնարավորություն է տալիս մոնիտորինգն իրականացնել գործնականում անսահմանափակ ժամանակահատվածի ընթացքում:
- Էխոսրտագրությունը կատարվում է 3D/4D տեխնոլոգիայի Toshiba Aplio 500 ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաներից է: Սիրտ-անոթային համակարգի տրանսթորակալ հետազոտության համար ծրագրային առումով ապահովում է գերազանց որակի պատկեր: Ճկուն M-ռեժիմը, չափումների համալիր ծրագրերը, հաշվետվությունների մոդուլը հարմարավետ պայմաններ են ստեղծում սթրես էխոկարդիոգրաֆիայի համար: Մասնավորապես ուշադրության է արժանի Wall Motion Tracking (WMT) տեխնոլոգիան, որի կիրառությունը պարզեցված է և հնարավորություն է ընձեռում կատարելու տարբեր արագություններով չափումներ, որոշել դեֆորմացիայի տիպը, արագ գնահատել սիրտը և սիրտ-անոթային համակարգը կառուցվածքային և ֆունկցիոնալ տեսակետից:
- Տրեդմիլ-հետազոտություն (Shiller CS-200) – ծանրաբեռնվածությամբ թեստավորման համակարգը թույլ է տալիս կատարել սրտամկանի աշխատանքի դինամիկ, լիակատար անալիզ և գնահատում: Հետազոտությունը դառնում է առավել արդյունավետ և հարմարավետ Woodway վազքուղու շնորհիվ:
- Հոլտեր մոնիտորինգ (Shiller MT-101)-24-72 ժամյա ԷՍԳ-մոնիտորինգը հնարավորություն է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի խանգարումները, իշեմիկ փոփոխություննեը, ռիթմի փոփոխականությունը՝ այդպիսով գնահատելով վտանգավոր առիթմիաների առաջացման ռիսկը և հիվանդության պրոգնոզը:
- Զարկերակային ճնշման շուրջօրյա ամբուլատոր մոնիտորինգ – զարկերակային ճնշման դինամիկ հսկողությունը կարևոր տեղեկություններ է հաղորդում սիրտանոթային համակարգի ռեգուլյատոր մեխանիզմների վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավորություն է ընձեռում հայտնաբերելու ճնշման օրական տատանումները, գիշերային հիպոտենզիան և հիպերտենզիան, որոշել հակագերճնշումային թերապիայի արդյունավետությունը:
- Էլեկտրասրտագրություն /Shiller AT-101/:
Գնացուցակ
Ծառայության անվանումը | Արժեքը /դրամ/ |
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա | 10.000 |
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա բուժման նշանակումով | 15.000 |
Սրտաբանի բուժման կուրս թեթև աստիճանի | 20.000 |
Սրտաբանի բուժման կուրս միջին աստիճանի | 30.000 |
Սրտաբանի բուժման կուրս ծանր աստիճանի | 50.000 |
Էլեկտրոսրտագրություն | 3.000 |
Էխոսրտագրություն | 15.000 |
Էխոսրտագրություն (էլեկտրոնային կրիչի տրամադրումով) | 25.000 |
Էխոսրտագրություն Wall Motion Tracking տեխնոլոգիայով | 15.000 |
Սթրես – Էխոսրտագրություն | 20.000 |
Տրեդմիլ սթրես թեստ | 15.000 |
ԷՍԳ-մոնիտորինգ 24-ժամյա (Հոլտեր-մոնիտորինգ) | 15.000 |
ԷՍԳ-մոնիտորինգ 48-ժամյա | 25.000 |
Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիտորինգ | 10.000 |
Zephyr Life-մոնիտորինգ | |
3 օրը | 45.000 |
7 օրը | 70.000 |
14 օրը | 100.000 |
20 օրը | 150.000 |
30 օրը | 200.000 |
Հրավիրված մասնագետի (կոնսուլտանտի) կոնսուլտացիա |
20.000 |
Տնային պայմաններում մասնագետի կոնսուլտացիան կատարվում է կրկնակի վճարումով |
|
Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: |