Լազերային թերապիա
Կենտրոնը հագեցած է Հայաստանի Հանրապետությունում եզակի UltraPulse CO2 լազերով, որը գոյություն ունեցողներից ամենահզորը, անվտանգն ու ամենաճշգրիտն է: Ունի էսթետիկ բազմաթիվ խնդիրներ շտկելու լայն հնարավորություններ: Միակ CO2 ֆրակցիոն լազերն է, որ աշխատում է ուլտրապուլսային ռեժիմով, որն էլ հնարավորություն է ընձեռում ստանալու առավելագույն արդյունքներ ֆրակցիոն աբլացիայից՝ ակնկալելով բարդությունների նվազագույն ռիսկ և վերականգնման շատ կարճ ժամանակահատված: Իր մեծ հզորության և ճշգրտության շնորհիվ սարքը բոլոր միջամտությունները կատարում է շատ արագ: Լրացուցիչ փոփոխվող ծայրադիրները հնարավորություն են ստեղծում սարքը վերածել բազմաֆունկցիոնալ աշխատանքային մի կայանի, որը դառնում է իդեալական գործիք թե՛ վիրաբուժության մեջ, և թե՛ դերմատոլոգիայում:Ֆրակցիոն CO2 UltraPulse լազերի օգտագործման հիմնական ցուցումները
- Մաշկի ծերացման արտահայտված հատկանիշներ,
- Միջին արտահայտվածության և խորը կնճիռներ, լայնացած ծակոտիներ,
- Մաշկի անհարթ մակերես և տեքստուրա,
- Սպիներ՝ նաև հետայրվածքային և հետակնե,
- Պիգմենտային խանգարումներ՝ մելազմա,
- Տարբեր նորագոյացություններ,
- Քսանտելազմա և սիրինգոմա,
- Վիրաբուժական այլ միջամտություններ:
Շնորհիվ փոփոխվող ծայրադիրների UltraPulse լազերը հնարավոր է օգտագործել նաև օտոլարինգոլոգիայում և գինեկոլոգիայում: Արդյունավետությունը. ActiveFX և DeepFX ծայրադիրների միջոցով, խորը և մակերեսային աբլացիայի հնարավորության շնորհիվ, նույնիսկ մեկ միջամտության ընթացքում հնարավոր է հասնել նկատելի արդյունքների: Մեծ հզորության շնորհիվ բոլոր միջամտությունները կատարվում են մաքսիմալ արագ և արդյունավետ: Անվանգություն. մակերեսի հավասարաչափ և ճշգրիտ մշակումը, միջամտության ընթացքում իրականացվող հեմոսթազը հանգեցնում են մինիմալ ռիսկի: Այլ CO2 լազերների համեմատ մեկ իմպուլսի էներգիան վեց անգամ ավելի շատ է, չկա մակերեսի մշակման կրկնողության կարիք, որի շնորհիվ հյուսվածքը անհամեմատ քիչ է վնասվում: UltraPulse ռեժիմի օգտագործման շնորհիվ վերականգնման ժամանակը ավելի կարճ է, ի տարբերություն տրադիցիոն SuperPulse ռեժիմի: Միակ լազերն է, որը հնարավորություն է ընձեռում վիրաբույժին՝ աշխատելու մաշկի բոլոր հարթություններում: ActiveFX – մակերեսային աբլացիայի ռեժիմն է: Օգտագործվում է կնճիռների մանր ցանցի վերացման, մաշկի անհարթությունների շտկման, դիսխրոմիաների և կեռատոզների հեռացման համար: Աբլացված մակերեսի չափը 1,3 մմ է: DeepFX – խորը ֆունկցիոնալ աբլացիայի ռեժիմն է: Օգտագործվում է խորը կնճիռների և դեֆեկտների շտկման համար: Աբլացված մակերեսի չափը 0,12 մմ է: TotalFX – մակերեսային և խորը աբլացիայի համակցված ռեժիմն է: Օգտագործվում է տարբեր չափերի և խորության դեֆեկտների շտկման համար: SCAAR FX – առավել խորը աբլացիայի ռեժիմն է, որը օգտագործվում է շատ խորը արտահայտված սպիների շտկման համար: Աբլացիայի առավելագույն խորությունը 4 մմ է:
- Հիպերտրոֆիկ սպիների շտկում
- Հիպոտրոֆիկ/ հետակնե սպիների շտկում
- Հետայրվածքային սպիների շտկում
- Մաշկի հղկում (երիտասարդացում, դեպիգմենտացիա)
- Սիրինգոմաների բուժում
- Քսանտելազմաների հեռացում
- Խալերի և այլ նորագոյացությունների հեռացում
- Զոլերի շտկում
- Ռինոֆիմայի շտկում
Գնացուցակ
Ծառայության անվանումը | Արժեքը /դրամ/ |
Հիպերտրոֆիկ սպիների շտկում 1ք. սմ | 5.000 |
Հիպոտրոֆիկ/ հետակնե սպիների շտկում, 1քառ. սմ | 5.000 |
Հետայրվածքային սպիների շտկում, 1քառ. սմ | 5.000 |
Դեմքի մաշկի հղկում/ երիտասարդացում/ դեպիգմենտացիա | 100.000 |
Ռինոֆիմա | 200.000 |
Սիրինգոմաների բուժում Թեթև Միջին Տարածված | 30.000 40.000 50.000 |
Քսանտելազմաների հեռացում Թեթև Միջին Տարածված | 30.000 40.000 50.000 |
Խալերի, գորտնուկների և այլ նորագոյացությունների հեռացում 1 նորագոյացություն Մինչև 5մմ 5մմ-10մմ 10մմ-15մմ | 10.000 15.000 20.000 |
Զոլերի շտկում, 1քառ. սմ | 5.000 |
Լեյկոպլակիա | 50.000 |
Դեմքի լազերային երիտասարդացում (CO2 ֆրակցիոն լազեր) | 100.000 |
Աչքերի շուրջ մաշկի լազերային երիտասարդացում | 50.000 |
Բերանի շուրջ մաշկի լազերային երիտասարդացում | 50.000 |
Պարանոցի մաշկի լազերային երիտասարդացում | 100.000 |
Դեկոլտեի շրջանի մաշկի լազերային երիտասարդացում | 100.000 |
Ստրիաների լազերային բուժում. Որովայնի առաջային մակերես Ազդրեր | 70.000 100.000 |
Ձեռքերի մաշկի լազերային երիտասարդացում | 50.000 |
Հիալուրոնաթթվային բիոթելեր (հեղուկ թելեր) | 120.000 |
Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: |