Ուլտրաձայնային հետազոտություն
ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (Aplio 500)
«ՍԻՐՄԵԴ» բժշկական կենտրոնը հագեցած է Հայաստանում եզակի 3D/4D տեխնոլոգիայի TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաներից է: Շնորհիվ Aplipure, Aplipure+, Differential THI, Precision Imaging ռեժիմների համակարգը ապահովում է հյուսվածքների լավագույն պատկերի ստացում: Պրեմիում դասին պատկանող ճապոնական TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային ախտորոշիչ թվային համակարգը կարելի է համարել նոր դարաշրջանի մեկնարկ՝ շնորհիվ յուրահատուկ հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունների.- Ծավալային վիզուալիզացիայի նորագույն 3D տեխնոլոգիաներից է Fly Thru ռեժիմը, որը լայն հորիզոններ է բացում դիագնոստիկայի բնագավառում: Fly Thru-ն սարքի ֆունկցիոնալ հնարավորություններից է, ինչը կարելի է համեմատել վիրտուալ էնդոսկոպիայի հետ, որը հնարավորություն է տալիս վիրտուալ «ճանապարհորդել» խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքում: Նույնկերպ կատարվում է համանուն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից, ինչը կոչվում է Inversia: Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է ստանալ լրացուցիչ տեղեկություն ուռուցքների և ծավալային գոյացությունների ինվազիվ աճի մասին:
- Մակերեսային 3D ռեկոնստրուկցիա և 4D LIVE-ռեալ ժամանակում 4D սկանավորում, համանուն տրանսդյուսերի միջոցով, ինչը առավելապես լայն կիրառություն է գտել մանկաբարձության բնագավառում, հատկապես պտղի վիզուալիզացիայի համար:
- ELASTO Q-Ուլտրաձայնային Էլաստոգրաֆիա կամ Սոնոէլաստոգրաֆիա: Սա ՈւՁՀ-ի բնագավառում ամենանոր և ամենահեռանկարային մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է տարբեր հյուսվածքների էլաստիկության յուրահատկությունը: Aplio 500-ի միջոցով գնահատվում է հյուսվածքների տարբերությունը ոչ միայն գունային, այլև քանակական ցուցանիշներով: Այս մեթոդը հնարավորություն է տալիս կատարելու տարբերակիչ ախտորոշում բարորակ և չարորակ գոյացությունների միջև:
- MicroPure ռեժիմի միջոցով հնարավոր է դառնում հայտնաբերել անգամ ամենամանր միկրոկալցինատները վահանաձև գեղձում, կրծքագեղձերում, երիկամներում և այլ օրգաններում:
- Պանորամային ռեժիմ, որի շնորհիվ հնարավոր է լինում պահպանելով մոնիտորի վրա նախկին պատկերը, շարունակել նոր հետազոտությունը, մինչև մի քանի մետր երկարության, ինչը շատ մեծացնում է ինֆորմատիվությունը և օգնում բժշկի աշխատանքին:
- Զննման եղանակը CEUS-ՈՒՁՀ կոնտրաստային ուժեղացմամբ կիրառելի է բոլոր տրանսդյուսերների հետ:
- Սիրտ-անոթային համակարգի տրանսթորակալ հետազոտության համար ուլտրաձայնային հետազոտությունը ծրագրային առումով ապահովում է գերազանց որակի պատկեր: Ճկուն M- ռեժիմը, չափումների համալիր ծրագրերը, հաշվետվությունների մոդուլը հարմարավետ պայմաններ են ստեղծում սթրես էխոկարդիոգրաֆիայի համար: Մասնավորապես, ուշադրության է արժանի Wall Motion Tracking (WMT) տեխնոլոգիան, որի կիրառությունը պարզեցված է և հնարավորություն է ընձեռում կատարելու տարբեր արագություններով չափումներ, որոշելու դեֆորմացիայի տիպը, արագ գնահատելու սիրտը և սիրտ-անոթային համակարգը կառուցվածքային և ֆունկցիոնալ տեսակետներից: Անոթային հիվանդությունների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունի IMT-ն, որի միջոցով ավտոմատ կերպով հնարավոր է չափել անոթի պատի intima media-ն՝ հեշտացնելով և արագացնելով հետազոտության ընթացքը:
Գնացուցակ
Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: Բազկագլխային անոթների դուպլեքս սկանավորում Բազկագլխային անոթների դուպլեքս սկանավորումԾառայության անվանումը |
Գումարը /դրամ/ |
Որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
10.000 |
Կանացի փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն(վագինալ) տվիչով |
12.000 |
Կանացի փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն |
10.000 |
Ֆոլիկուլոմետրիա |
15.000 |
Պտղի ուլտրաձայնային հետազոտություն, ֆետոմետրիա (3D/4D) |
15.000 |
Միզուղիների ուլտրաձայնային հետազոտություն |
10.000 |
Պտղի դոպլեր հետազոտություն |
15.000 |
Վահանաձև գեղձի և հարվահանաձև գեղձերի ուլտրաձայնային հետազոտություն |
10.000 |
Վահանաձև գեղձի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում (1հանգույցում) |
15.000 |
Վահանաձև գեղձի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում (2 և ավելի հանգույցներում) |
20.000 |
Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն(մեկ շրջ. հետազ.) |
10.000 |
Բոլոր շրջանների ավշահանգույցների ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Պարանոցի օրգանների կոմպլեքս ուլտրաձայնային հետազոտություն (վահանաձև գեղձ, հարվահանագեղձեր, թքագեղձեր, ավշային հանգույցներ) |
20.000 |
Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն |
10.000 |
Կրծքագեղձերի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում(մեկ հանգույցում) |
15.000 |
Կրծքագեղձերի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում(երկու և ավելի հանգույցում) |
20.000 |
Փափուկ հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն |
8.000 |
Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ էլաստոգրաֆիա |
10.000 |
Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ էլաստոգրաֆիա 18Lx7 տվիչով (Матричный датчик) |
15.000 |
Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն էլաստոգրաֆով և միկրոկալցինատների որոշումով |
15.000 |
Մանր հոդերի ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Միկրոցիրկուլյատոր հունի կապիլյարասկոպիկ հետազոտություն |
20.000 |
Վիդեոկապիլյարասկոպիա |
20.000 |
Որովայնի, փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա |
30.000 |
Փոշտի ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Փոշտի և միզուղիների ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Փոշտի դուպլեքս հետազոտություն |
15.000 |
Նեյրոսոնոգրաֆիա |
15.000 |
Տրանսկրանիալ նեյրոսոնոգրաֆիա |
20.000 |
Ուրցագեղձի (թիմուս) ուլտրաձայնային հետազոտություն |
15.000 |
Մագիստրալ անոթների դուպլեք հետազոտություն Վերին վերջույթների զարկերակներ և երակներ Ստորին վերջույթների զարկերակներ և երակներ Բազկագլխային անոթների դուպլեքս սկանավորում |
20.000 20.000 20.000 |
ՈՒլտրաձայնային հետազոտությունների էլեկտրոնային կրիչի տրամադրում |
5.000 |
Լյարդի էլաստոգրաֆիա և դուպլեքս սքանավորում |
30.000 |
Լյարդի էլաստոգրաֆիա |
20.000 |
Նյարդի հաղորդականության ստուգում և էլեկտրոմկանագիր (Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) |
25.000 |
Նյարդի հաղորդականության ստուգում և էլեկտրոմկանագիր (Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) կրկնակի հետազոտություն (40 օրվա ընթացքում) |
15.000 |
Էխոսրտագրություն |
15.000 |
Էխոսրտագրություն (Էլեկտրոնային կրիչի տրամադրումով) |
25.000 |
Էխոսրտագրություն Wall Motion Tracking տեխնոլոգիայով |
20.000 |
Ստրես էխոսրտագիր |
20.000 |
Էլեկտրոսրտագիր |
5.000 |
ԷՍԳ մոնիտորինգ 24ժամ |
15.000 |
ԷՍԳ մոնիտորինգ 48ժամ |
25.000 |
Զ/Ճ մոնիտորինգ |
10.000 |
Տրեդմիլ թեստ |
15.000 |
Zephyr Life-մոնիտոինգ | 3օր |
45.000 |
7օր |
70.000 |
14օր |
100.000 |
20օր |
150.000 |
30օր |
200.000 |
Հրավիրված մասնագետի (կոնսուլտանտի) կոնսուլտացիա |
20.000 |
Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: |
Ինչպես ներկայանալ ուլտրաձայնային հետազոտության
Որովայնի օրգանների հետազոտությունը կատարվում է քաղցած վիճակում (ցանկալի է հետազոտությունից 6-8 ժամ առաջ չուտել, չխմել թեյ և սուրճ): Եթե հետազոտությունը կատարվում է օրվա 2-րդ կեսին կամ պետք է հետազոտվեն ինսուլինակախյալ շաքարային դիաբետով հիվանդները` թույլատրվում է օգտագործել ոչ քաղցր թեյ` մի կտոր չորաբլիթով: Հետազոտությունից 1 օր առաջ պետք է սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք առաջ են բերում փքվածություն (սև հաց, կաթ, ոլոռ, թարմ մրգեր և բանջարեղեն: ) Փոքր կոնքի օրգանների (արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ) հետազոտումը կատարվում է լցված միզապարկի պայմաններում: Դրա համար հարկավոր է հետազոտվելուց 1.5 -2 ժամ առաջ խմել 1 լ չգազավորված հեղուկ՝ ջուր, հյութ կամ թեյ: Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի ավարտից հետո: Հատուկ նախապատրաստություն հարկավոր չէ վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի, թքագեղձերի, ավշային հանգույցների, փափուկ հյուսվածքների, վերին և ստորին վերջույթների անոթների, գլխուղեղի անոթների հետազոտման, էլաստոգրաֆիայի և Էխոկարդիոգրաֆիայի համար: