Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10     Էլ. հասցե: info@sirmed.am     Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել
Ազնիվ Խաչատրյան

Իմ անունը Ազնիվ Խաչատրյան է: Ծնվել և ապրել եմ իմ սիրելի քաղաք Երևանում, և չնայած նրան, որ ունեցել եմ մի շարք հնարավորություններ ապրելու այլ երկրներում, ընտրել եմ մնալ այստեղ և փորձել եմ կայանալ որպես մասնագետ իմ հայրենիքում: 1982թ-ին գերազանց ավարտելով ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի: Շարունակել եմ ուսումս Պուշինո քաղաքում գտնվող Կիրառական կենսաքիմիայի և մանրէաբանության ինստիտում: 1987թ.-ին պաշտպանել եմ թեկնածուական աշխատանքս՝ դառնալով կենսաբանական գիտությունների թեքնածու: Վերադարնալով Հայաստան վերապատրաստվել եմ Բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտում դարնալով կլինիկական կենսաքիմիայի բժիշկ: 1991թ-ից ի վեր աշխատել եմ մի շարք բժշկական հաստատություններում: Ունեմ 15 գիտական հրատարակություններ հայկական, ռուսական և այլ օտարերկրյա հրատարակչություններում: