Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ
Dornier Aries «Ֆոկուս ինտելեկտ» տեխնոլոգիա «Դորնյե Մեդտեխ» գերմանական արտադրության հարվածալիքային թերապիայի սարք՝ հատուկ օրթոպեդիայի և նյարդաբանության ոլորտներում կիրառելու համար: «Դորնյե Արիես» սարքը «ֆոկուս ինտելեկտ» տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծում է, այսպես կոչված, «թերապևտիկ անցուղի», հյուսվածքի մակերեսից 70 մմ խորությամբ և 10 մմ լայնությամբ օրգանիզմի հյուսվածքների վրա խոր և անվտանգ ազդեցության համար՝ առանց կավիտացիայի կողմնակի ազդեցության, որը նշանակալիորեն ընդլայնում է սարքի կիրառման ոլորտը՝ հնարավորություն տալով աշխատելու թոքային հյուսվածքի և արյան խոշոր անոթների ու նյարդային ցողունների մերձակայքում: «Ֆոկուսինտելեկտը» հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ախտորոշելու և բուժելու տրիգերային կետը, ընդ որում՝ բացարձակապես չի զիջում մրցակիցներին այլ ախտաբանությունների բուժման առումով: Հարվածալիքային թերապիայի շարժական համակարգը. Հարվածալիքի ձևավորման սկզբունքը– էլեկտրամագնիսական. Ֆոկուսավորման տեսակը – ֆոկուս ինտելեկտ առաջին համակարգն է, որի ֆոկուսավորման գոտին սկսվում է ուղղակի շփման մակերեսից: «Ֆոկուսինտելեկտը» գործնականում՝ նախկինում այն կարծիքին էին, որ հարվածային ալիքների կիզակետը պետք է լինի հնարավորինս փոքր և շատ բարձր էներգետիկ խտությամբ: Ենթադրում էին, որ հյուսվածքները, ոսկորները կամ կոշտացած հատվածները հարվածային ալիքների ազդեցությամբ պետք է քայքայվեն ճիշտ անյպես, ինչպես երիկամի քարերը: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ խնդիրը ոչ թե հյուսվածքի կառուցվածքի քայքայումն է՝ այլ բջիջների նյարդակենսաքիմիական պրոցեսների ինդուկցիան: «Ֆոկուսինտելեկտի» թերապևտիկ ազդեցության խորությունը. թերապևտիկ ազդեցության անհրաժեշտ խորության օրինակներ՝ էներգիայի մակարդակի պարզ ընտրության միջոցով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերջնական արդյունավետ խորությունը կախված է հյուսվածքի խտությունից: Հարվածալիքային թերապիայի ցուցումներն են.
- Միոզիտ
- Օստեոխոնդրոզ
- Տենդինիտ
- Բուրսիտ
- Տրոխանտերիտ
- Աքիլլիտ
- Տրոֆիկ վերքեր
- Պեյրոնիի հիվանդություն
- Գոնարթրոզ
- Պլանտար ֆասցիիտ
- Կրնկնահոդի խիթ(Пяточная шпора)
- Պոդագրա
- Էպիկոնդիլիտ
Գնացուցակ
| Ծառայության անվանումը | Արժեքը /դրամ/ |
| Էքստրակորպորալ հարված-ալիքային թերապիա | |
| 1 Դաշտ | 10.000 |
| 2 Դաշտ | 15.000 |
| 3 և ավելի դաշտ | 20.000 |
| Ուլտրաձայնային թերապիա (1պրոցեդուրա) | 3.000 |
| Ֆոնոֆորեզ (1պրոցեդուրա) | 3.000 |
| ՍՄՀ-սինուսոիդալ մոդուլյացված հոսանք | 3000 |
| ԴԴԹ-Դիադինամոթերապիա | 3000 |
| Էլեկտրոֆորեզ | 3000 |
| Գալվանացում | 3000 |
| Էլեկտրոխթանում | 3000 |
| Էլեկտրաքուն | 4000 |
| Տրանսկրանիալ էլոկրրոանալգեզիա | 4000 |
| Մագնիսոթերապիա | 3000 |
| Լազերոթերապիա | 3000 |
| Լազերոթերապիա(Կլաստեր) | 5000 |
| Դիաթերմիա | 5000 |
| Կարճալիքային թերապիա | 3000 |
| HIL թերապիա 1 դաշտ | 17․000 |
| HIL թերապիա 2 դաշտ | 22․000 |
| Տեկառ թերապիա երկու դաշտ | 12․000 |
| Տեկառ թերապիա | 10000 |
|
Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: |
|


