Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10  Էլ. հասցե: infosirmed@gmail.com Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել

Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ

fizioterapevtik
Dornier Aries  «Ֆոկուս ինտելեկտ» տեխնոլոգիա

«Դորնյե Մեդտեխ» գերմանական արտադրության հարվածալիքային թերապիայի սարք՝ հատուկ օրթոպեդիայի և նյարդաբանության ոլորտներում կիրառելու համար:
«Դորնյե Արիես»  սարքը «ֆոկուս ինտելեկտ»  տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծում է, այսպես կոչված, «թերապևտիկ անցուղի», հյուսվածքի մակերեսից 70 մմ խորությամբ և 10 մմ լայնությամբ օրգանիզմի հյուսվածքների վրա խոր և անվտանգ ազդեցության համար՝ առանց կավիտացիայի կողմնակի ազդեցության, որը նշանակալիորեն ընդլայնում է սարքի կիրառման ոլորտը՝ հնարավորություն տալով աշխատելու թոքային հյուսվածքի և  արյան խոշոր անոթների ու նյարդային ցողունների մերձակայքում: «Ֆոկուսինտելեկտը» հնարավորություն է տալիս առավել արդյունավետ ախտորոշելու և բուժելու տրիգերային կետը, ընդ որում՝ բացարձակապես չի զիջում մրցակիցներին այլ ախտաբանությունների բուժման առումով: 
Հարվածալիքային թերապիայի շարժական համակարգը.
Հարվածալիքի ձևավորման սկզբունքը– էլեկտրամագնիսական. 
Ֆոկուսավորման տեսակը – ֆոկուս ինտելեկտ առաջին համակարգն է, որի ֆոկուսավորման գոտին սկսվում է ուղղակի շփման մակերեսից: 
«Ֆոկուսինտելեկտը» գործնականում՝ նախկինում այն կարծիքին էին, որ հարվածային ալիքների կիզակետը պետք է լինի հնարավորինս փոքր և շատ բարձր էներգետիկ խտությամբ: Ենթադրում էին, որ հյուսվածքները, ոսկորները կամ կոշտացած հատվածները հարվածային ալիքների ազդեցությամբ պետք է քայքայվեն ճիշտ անյպես, ինչպես երիկամի քարերը: Սակայն հետագայում պարզ դարձավ, որ խնդիրը ոչ թե հյուսվածքի կառուցվածքի քայքայումն է՝ այլ բջիջների նյարդակենսաքիմիական պրոցեսների ինդուկցիան: 
«Ֆոկուսինտելեկտի» թերապևտիկ ազդեցության խորությունը.  
թերապևտիկ ազդեցության անհրաժեշտ խորության օրինակներ՝ էներգիայի մակարդակի պարզ ընտրության միջոցով: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վերջնական արդյունավետ խորությունը կախված է հյուսվածքի խտությունից: Հարվածալիքային թերապիայի ցուցումներն են.
  1. Միոզիտ
  2. Օստեոխոնդրոզ
  3. Տենդինիտ
  4. Բուրսիտ
  5. Տրոխանտերիտ
  6. Աքիլլիտ
  7. Տրոֆիկ վերքեր
  8. Պեյրոնիի հիվանդություն
  9. Գոնարթրոզ
  10. Պլանտար ֆասցիիտ
  11. Կրնկնահոդի խիթ(Пяточная шпора)
  12. Պոդագրա
  13. Էպիկոնդիլիտ
BTL-5000- Կոմբինացված թերապիա. Էլեկտրաթերապիա Ուլտրաձայն (1-3մ) Լազերաթերապիա (ինֆրակարմիր, կարմիր, կոմբինացված) Մագնիսոթերապիա BTL-6000- Կարճալիքային դիաթերմիա Օգտագործվում են ռեաբիլիտացիայի, նյարդաբուժության, օրթոպեդիայի, սպորտային բժշկության, վելլնեսթերապիայի, մաշկաբուժության, գաստրոէնտերոլոգիայի, գինեկոլոգիայի, ստոմատոլոգիայի, պուլմոնոլոգիայի, ուրոլոգիայի, պրոկտոլոգիայի բնագավառում:

Գնացուցակ

Ծառայության անվանումը Արժեքը /դրամ/
Էքստրակորպորալ հարված-ալիքային թերապիա
1 Դաշտ 10.000
2 Դաշտ 15.000
3 և ավելի  դաշտ 20.000
Ուլտրաձայնային թերապիա (1պրոցեդուրա) 3.000
Ֆոնոֆորեզ (1պրոցեդուրա) 3.000
ՍՄՀ-սինուսոիդալ մոդուլյացված հոսանք 3000
ԴԴԹ-Դիադինամոթերապիա 3000
Էլեկտրոֆորեզ 3000
Գալվանացում 3000
Էլեկտրոխթանում 3000
Էլեկտրաքուն 4000
Տրանսկրանիալ էլոկրրոանալգեզիա 4000
Մագնիսոթերապիա 3000
Լազերոթերապիա 3000
Լազերոթերապիա(Կլաստեր) 5000
Դիաթերմիա 5000
Կարճալիքային թերապիա 3000
Տեկառ թերապիա 10000

Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: