Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10  Էլ. հասցե: infosirmed@gmail.com Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել

Ուլտրաձայնային հետազոտություն

IMG_7034

ՈՒԼՏՐԱՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ (Aplio 500)

«ՍԻՐՄԵԴ» բժշկական կենտրոնը հագեցած է Հայաստանում եզակի 3D/4D տեխնոլոգիայի TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաներից է: Շնորհիվ Aplipure, Aplipure+, Differential THI, Precision Imaging ռեժիմների համակարգը ապահովում է հյուսվածքների լավագույն պատկերի ստացում: Պրեմիում դասին պատկանող ճապոնական TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային ախտորոշիչ թվային համակարգը կարելի է համարել նոր դարաշրջանի մեկնարկ՝ շնորհիվ յուրահատուկ հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունների.
ToshibaAplio
  1. Ծավալային վիզուալիզացիայի նորագույն 3D տեխնոլոգիաներից է Fly Thru ռեժիմը, որը լայն հորիզոններ է բացում դիագնոստիկայի բնագավառում: Fly Thru-ն սարքի ֆունկցիոնալ հնարավորություններից է, ինչը կարելի է համեմատել վիրտուալ էնդոսկոպիայի հետ, որը հնարավորություն է տալիս վիրտուալ «ճանապարհորդել» խոռոչավոր օրգանների, ծորանների, անոթների լուսանցքում: Նույնկերպ կատարվում է համանուն օրգանների վիզուալիզացիան դրսի մակերեսից, ինչը կոչվում է Inversia: Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է ստանալ  լրացուցիչ տեղեկություն ուռուցքների և ծավալային գոյացությունների ինվազիվ աճի մասին:
    fly thru
  2. Մակերեսային 3D ռեկոնստրուկցիա և 4D LIVE-ռեալ ժամանակում 4D սկանավորում, համանուն տրանսդյուսերի միջոցով, ինչը առավելապես լայն կիրառություն է գտել մանկաբարձության բնագավառում, հատկապես պտղի վիզուալիզացիայի համար:
    3D4D
  3. ELASTO Q-Ուլտրաձայնային Էլաստոգրաֆիա կամ Սոնոէլաստոգրաֆիա: Սա ՈւՁՀ-ի բնագավառում ամենանոր և ամենահեռանկարային մեթոդներից մեկն է, որի հիմքում ընկած է տարբեր հյուսվածքների էլաստիկության յուրահատկությունը: Aplio 500-ի միջոցով գնահատվում է հյուսվածքների տարբերությունը ոչ միայն գունային, այլև քանակական ցուցանիշներով: Այս մեթոդը հնարավորություն է տալիս կատարելու տարբերակիչ ախտորոշում բարորակ և չարորակ գոյացությունների միջև:
    elasto
  4. MicroPure ռեժիմի միջոցով հնարավոր է դառնում հայտնաբերել անգամ ամենամանր միկրոկալցինատները  վահանաձև գեղձում, կրծքագեղձերում, երիկամներում և այլ օրգաններում:
    Micropure
  5. Պանորամային ռեժիմ, որի շնորհիվ հնարավոր է լինում պահպանելով մոնիտորի վրա  նախկին պատկերը, շարունակել նոր հետազոտությունը, մինչև մի քանի մետր երկարության, ինչը շատ մեծացնում է ինֆորմատիվությունը և օգնում բժշկի աշխատանքին:
  6. Զննման եղանակը CEUS-ՈՒՁՀ կոնտրաստային ուժեղացմամբ  կիրառելի է բոլոր տրանսդյուսերների հետ:
    GEUS
  7. Սիրտ-անոթային համակարգի տրանսթորակալ հետազոտության համար ուլտրաձայնային հետազոտությունը  ծրագրային առումով ապահովում է գերազանց որակի պատկեր: Ճկուն M- ռեժիմը, չափումների համալիր ծրագրերը, հաշվետվությունների մոդուլը հարմարավետ պայմաններ են ստեղծում սթրես էխոկարդիոգրաֆիայի համար: Մասնավորապես, ուշադրության է արժանի Wall Motion Tracking (WMT) տեխնոլոգիան, որի կիրառությունը պարզեցված է և հնարավորություն է ընձեռում կատարելու տարբեր արագություններով չափումներ, որոշելու դեֆորմացիայի տիպը, արագ գնահատելու սիրտը և սիրտ-անոթային համակարգը կառուցվածքային և ֆունկցիոնալ տեսակետներից: Անոթային հիվանդությունների ախտորոշման մեջ մեծ նշանակություն ունի IMT-ն, որի միջոցով ավտոմատ կերպով հնարավոր է չափել անոթի պատի intima media-ն՝ հեշտացնելով և արագացնելով հետազոտության ընթացքը:

Գնացուցակ

Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: Բազկագլխային անոթների դուպլեքս սկանավորում Բազկագլխային անոթների դուպլեքս սկանավորում
Ծառայության անվանումը

Գումարը

/դրամ/
Որովայնի և փոքր կոնքի խոռոչի օրգանների  ուլտրաձայնային հետազոտություն

15.000

Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

10.000

Կանացի փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն(վագինալ) տվիչով

12.000

Կանացի փոքր կոնքի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

10.000

Ֆոլիկուլոմետրիա

15.000

Պտղի ուլտրաձայնային հետազոտություն, ֆետոմետրիա (3D/4D)

10.000

Միզուղիների ուլտրաձայնային հետազոտություն

8.000

Պտղի դոպլեր հետազոտություն

15.000

Վահանաձև գեղձի և հարվահանաձև գեղձերի ուլտրաձայնային հետազոտություն

10.000

Վահանաձև գեղձի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում (1հանգույցում)

15.000

Վահանաձև գեղձի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում (2 և ավելի հանգույցներում)

15.000

Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն

15.000

Ավշային հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն(մեկ շրջ. հետազ.)

8.000

Բոլոր շրջանների ավշահանգույցների ուլտրաձայնային հետազոտություն

15.000

Պարանոցի օրգանների կոմպլեքս ուլտրաձայնային հետազոտություն  (վահանաձև գեղձ, հարվահանագեղձեր, թքագեղձեր,  ավշային  հանգույցներ)

20.000

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն

10.000

Կրծքագեղձերի ՈՒՁՀ էլաստոգրաֆիա և միկրոկալցինատների առկայության որոշում

15.000

Փափուկ հյուսվածքների ուլտրաձայնային հետազոտություն

8.000

Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ էլաստոգրաֆիա

10.000

Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ էլաստոգրաֆիա 18Lx7 տվիչով (Матричный датчик)

15.000

Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

13.000

Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն էլաստոգրաֆով և միկրոկալցինատների որոշումով

15.000

Մանր հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

15.000

Որովայնի,  փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի կոմպլեքս սոնոգրաֆիա

30.000

Փոշտի ուլտրաձայնային հետազոտություն

10.000

Փոշտի և միզուղիների ուլտրաձայնային հետազոտություն

15.000

Փոշտի դուպլեքս հետազոտություն

15.000

Նեյրոսոնոգրաֆիա

10.000

Տրանսկրանիալ  նեյրոսոնոգրաֆիա

15.000

Ուրցագեղձի (թիմուս) ուլտրաձայնային հետազոտություն

10.000

Մագիստրալ անոթների դուպլեք հետազոտություն Վերին վերջույթների զարկերակներ և երակներ Ստորին  վերջույթների զարկերակներ և երակներ Բազկագլխային անոթների դուպլեքս սկանավորում

15.000

15.000

20.000

ՈՒլտրաձայնային հետազոտությունների էլեկտրոնային կրիչի տրամադրում

5.000

Լյարդի էլաստոգրաֆիա և դուպլեքս սքանավորում

30.000

Լյարդի էլաստոգրաֆիա

20.000

Նյարդի հաղորդականության ստուգում և էլեկտրոմկանագիր (Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա)

25.000

Նյարդի հաղորդականության ստուգում և էլեկտրոմկանագիր (Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) կրկնակի հետազոտություն (40 օրվա ընթացքում)

15.000

Էխոսրտագրություն

15.000

Էխոսրտագրություն (Էլեկտրոնային կրիչի տրամադրումով)

25.000

Էխոսրտագրություն Wall Motion Tracking տեխնոլոգիայով

15.000

Ստրես էխոսրտագիր

20.000

Էլեկտրոսրտագիր

3.000

ԷՍԳ մոնիտորինգ 24ժամ

15.000

ԷՍԳ մոնիտորինգ 48ժամ

25.000

Զ/Ճ մոնիտորինգ

10.000

Տրեդմիլ թեստ

15.000

Zephyr Life-մոնիտոինգ 3օր

45.000

7օր

70.000

14օր

100.000

20օր

150.000

30օր

200.000

Հրավիրված մասնագետի (կոնսուլտանտի) կոնսուլտացիա

20.000

Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են:

Ինչպես ներկայանալ ուլտրաձայնային հետազոտության

Որովայնի օրգանների հետազոտությունը կատարվում է քաղցած վիճակում (ցանկալի է հետազոտությունից 6-8 ժամ առաջ չուտել, չխմել թեյ և սուրճ): Եթե հետազոտությունը կատարվում է օրվա 2-րդ կեսին կամ պետք է հետազոտվեն ինսուլինակախյալ շաքարային դիաբետով հիվանդները` թույլատրվում է օգտագործել ոչ քաղցր թեյ` մի կտոր չորաբլիթով: Հետազոտությունից 1 օր առաջ պետք է սննդակարգից բացառել այն մթերքները, որոնք առաջ են բերում փքվածություն (սև հաց, կաթ, ոլոռ, թարմ մրգեր և բանջարեղեն: )

Փոքր կոնքի օրգանների (արգանդ, ձվարաններ, շագանակագեղձ) հետազոտումը կատարվում է լցված միզապարկի պայմաններում: Դրա համար հարկավոր է հետազոտվելուց 1.5 -2 ժամ առաջ խմել 1 լ չգազավորված հեղուկ՝ ջուր, հյութ կամ թեյ: Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը ցանկալի է կատարել դաշտանային ցիկլի ավարտից հետո: Հատուկ նախապատրաստություն հարկավոր չէ վահանաձև գեղձի և հարվահանագեղձերի, թքագեղձերի, ավշային հանգույցների, փափուկ հյուսվածքների, վերին և ստորին վերջույթների անոթների, գլխուղեղի անոթների հետազոտման, էլաստոգրաֆիայի և Էխոկարդիոգրաֆիայի համար: