Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10  Էլ. հասցե: infosirmed@gmail.com Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել

Լազերային թերապիա

lazer
Կենտրոնը հագեցած է Հայաստանի Հանրապետությունում եզակի UltraPulse CO2 լազերով, որը գոյություն ունեցողներից ամենահզորը, անվտանգն ու ամենաճշգրիտն է: Ունի էսթետիկ  բազմաթիվ խնդիրներ շտկելու լայն հնարավորություններ: Միակ CO2 ֆրակցիոն լազերն է, որ աշխատում է ուլտրապուլսային ռեժիմով, որն էլ հնարավորություն է ընձեռում ստանալու առավելագույն արդյունքներ ֆրակցիոն աբլացիայից՝ ակնկալելով բարդությունների նվազագույն ռիսկ և վերականգնման շատ կարճ ժամանակահատված: Իր մեծ հզորության և ճշգրտության շնորհիվ սարքը բոլոր միջամտությունները կատարում է շատ արագ: Լրացուցիչ փոփոխվող ծայրադիրները հնարավորություն են ստեղծում սարքը վերածել բազմաֆունկցիոնալ աշխատանքային մի կայանի, որը դառնում է իդեալական գործիք թե՛ վիրաբուժության մեջ, և թե՛ դերմատոլոգիայում:
Ֆրակցիոն CO2 UltraPulse լազերի օգտագործման հիմնական ցուցումները
  1. Մաշկի ծերացման արտահայտված հատկանիշներ,
  2. Միջին արտահայտվածության և խորը կնճիռներ, լայնացած ծակոտիներ,
  3. Մաշկի անհարթ մակերես և տեքստուրա,
  4. Սպիներ՝ նաև հետայրվածքային և հետակնե,
  5. Պիգմենտային խանգարումներ՝ մելազմա,
  6. Տարբեր նորագոյացություններ,
  7. Քսանտելազմա և սիրինգոմա,
  8. Վիրաբուժական այլ միջամտություններ:
Շնորհիվ փոփոխվող ծայրադիրների UltraPulse լազերը հնարավոր է օգտագործել նաև օտոլարինգոլոգիայում և գինեկոլոգիայում: 
Արդյունավետությունը. ActiveFX և DeepFX ծայրադիրների միջոցով, խորը և մակերեսային աբլացիայի հնարավորության շնորհիվ, նույնիսկ մեկ միջամտության ընթացքում հնարավոր է հասնել նկատելի արդյունքների: Մեծ հզորության շնորհիվ բոլոր միջամտությունները կատարվում են մաքսիմալ արագ և արդյունավետ: Անվանգություն.  մակերեսի հավասարաչափ և ճշգրիտ մշակումը, միջամտության ընթացքում իրականացվող հեմոսթազը հանգեցնում են մինիմալ ռիսկի: Այլ CO2 լազերների համեմատ մեկ իմպուլսի էներգիան վեց անգամ ավելի շատ է, չկա մակերեսի մշակման կրկնողության կարիք, որի շնորհիվ հյուսվածքը անհամեմատ քիչ է վնասվում: UltraPulse ռեժիմի օգտագործման շնորհիվ վերականգնման ժամանակը ավելի կարճ է, ի տարբերություն տրադիցիոն SuperPulse ռեժիմի: Միակ լազերն է, որը հնարավորություն է ընձեռում վիրաբույժին՝ աշխատելու մաշկի բոլոր հարթություններում: 
ActiveFX – մակերեսային աբլացիայի ռեժիմն է: Օգտագործվում է կնճիռների մանր ցանցի վերացման, մաշկի անհարթությունների շտկման, դիսխրոմիաների և կեռատոզների հեռացման համար: Աբլացված մակերեսի չափը 1,3 մմ է: 
DeepFX – խորը ֆունկցիոնալ աբլացիայի ռեժիմն է: Օգտագործվում է խորը կնճիռների և դեֆեկտների շտկման համար: Աբլացված մակերեսի չափը 0,12 մմ է:
TotalFX – մակերեսային և խորը աբլացիայի համակցված ռեժիմն է: Օգտագործվում է տարբեր չափերի և խորության դեֆեկտների շտկման համար: 
SCAAR FX – առավել խորը աբլացիայի ռեժիմն է, որը օգտագործվում է շատ խորը արտահայտված սպիների շտկման համար: Աբլացիայի առավելագույն խորությունը 4 մմ է:
Լազերային թերապիա 
  1. Հիպերտրոֆիկ սպիների շտկում
  2. Հիպոտրոֆիկ/ հետակնե սպիների շտկում
  3. Հետայրվածքային սպիների շտկում
  4. Մաշկի հղկում (երիտասարդացում, դեպիգմենտացիա)
  5. Սիրինգոմաների բուժում
  6. Քսանտելազմաների հեռացում
  7. Խալերի և այլ նորագոյացությունների հեռացում
  8. Զոլերի շտկում
  9. Ռինոֆիմայի շտկում

Գնացուցակ

Ծառայության անվանումը Արժեքը /դրամ/
Հիպերտրոֆիկ սպիների շտկում 1ք. սմ 5.000
Հիպոտրոֆիկ/ հետակնե սպիների շտկում, 1քառ. սմ 5.000
Հետայրվածքային սպիների շտկում, 1քառ. սմ 5.000
Դեմքի մաշկի հղկում/ երիտասարդացում/ դեպիգմենտացիա 100.000
Ռինոֆիմա 200.000
Սիրինգոմաների բուժում Թեթև Միջին Տարածված 30.000 40.000 50.000
Քսանտելազմաների հեռացում Թեթև Միջին Տարածված 30.000 40.000 50.000
Խալերի, գորտնուկների և այլ նորագոյացությունների հեռացում 1 նորագոյացություն Մինչև 5մմ 5մմ-10մմ 10մմ-15մմ 10.000 15.000 20.000
Զոլերի շտկում, 1քառ. սմ 5.000
Լեյկոպլակիա 50.000
Դեմքի լազերային երիտասարդացում (CO2 ֆրակցիոն լազեր) 100.000
Աչքերի շուրջ մաշկի լազերային երիտասարդացում 50.000
Բերանի շուրջ մաշկի լազերային երիտասարդացում 50.000
Պարանոցի մաշկի լազերային երիտասարդացում 100.000
Դեկոլտեի շրջանի մաշկի լազերային երիտասարդացում 100.000
Ստրիաների լազերային բուժում. Որովայնի առաջային մակերես Ազդրեր 70.000 100.000
Ձեռքերի մաշկի լազերային երիտասարդացում 50.000
Հիալուրոնաթթվային բիոթելեր (հեղուկ թելեր) 120.000

Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: