Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10     Էլ. հասցե: info@sirmed.am     Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել

Սրտաբանական ախտորոշում

IMG_8142
Կենտրոնի սրտաբանական ֆունկցիոնալ դիագնոստիկ ծառայությունը հագեցած է նորագույն և գերժամանակակից սարքավորումներով.
  • Zephyr Life ամերիկյան համակարգը, որն առաջին անգամ տարածաշրջանում իր կիրառությունն է գտել «Սիրմեդ» բժշկական կենտրոնում,  թույլ է տալիս իրական ժամանակում կատարել կենսական կարևոր օրգանների՝ ֆիզիոլոգիական ցուցանիշների հեռակառավարվող մոնիտորինգ, որը ընդգրկում է՝ էլեկտրասրտագիրը, զարկերակային ճնշումը, սրտի կծկումների հաճախականությունը, շնչառական շարժումների հաճախականությունը, արյան՝թթվածնով հագեցվածությունը, արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը, մարմնի ջերմաստիճանը, մարմնի զանգվածը, օրվա ընթացքում էներգածախսը և ակտիվությունը: Սարքն իր կոմպակտ չափերի շնորհիվ  հիվանդին պատճառում է մինիմալ անհանգստություն, ինչը հնարավորություն է տալիս մոնիտորինգն իրականացնել գործնականում անսահմանափակ ժամանակահատվածի ընթացքում:
    IMG_7172
  • Էխոսրտագրությունը կատարվում է 3D/4D տեխնոլոգիայի Toshiba Aplio 500 ուլտրաձայնային համակարգով, որը վիզուալիզացիայի նորարարական տեխնոլոգիաներից է: Սիրտ-անոթային համակարգի տրանսթորակալ հետազոտության համար ծրագրային առումով ապահովում է գերազանց որակի պատկեր: Ճկուն M-ռեժիմը, չափումների համալիր ծրագրերը, հաշվետվությունների մոդուլը հարմարավետ պայմաններ են ստեղծում սթրես էխոկարդիոգրաֆիայի համար: Մասնավորապես ուշադրության է արժանի Wall Motion Tracking (WMT) տեխնոլոգիան, որի կիրառությունը պարզեցված է և հնարավորություն է ընձեռում կատարելու տարբեր արագություններով չափումներ, որոշել դեֆորմացիայի տիպը, արագ գնահատել սիրտը և սիրտ-անոթային համակարգը կառուցվածքային և ֆունկցիոնալ տեսակետից:
    ToshibaAplio-1024x576
  • Տրեդմիլ-հետազոտություն (Shiller CS-200) – ծանրաբեռնվածությամբ թեստավորման համակարգը թույլ է տալիս կատարել սրտամկանի աշխատանքի դինամիկ, լիակատար անալիզ և գնահատում: Հետազոտությունը դառնում է առավել արդյունավետ և հարմարավետ Woodway վազքուղու շնորհիվ:
    IMG_8142
  • Հոլտեր մոնիտորինգ (Shiller MT-101)-24-72 ժամյա ԷՍԳ-մոնիտորինգը հնարավորություն է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի խանգարումները, իշեմիկ փոփոխություննեը, ռիթմի փոփոխականությունը՝ այդպիսով գնահատելով վտանգավոր առիթմիաների առաջացման ռիսկը և հիվանդության պրոգնոզը:
    IMG_8393
  • Զարկերակային ճնշման շուրջօրյա ամբուլատոր մոնիտորինգ – զարկերակային ճնշման դինամիկ հսկողությունը կարևոր տեղեկություններ է հաղորդում սիրտանոթային համակարգի ռեգուլյատոր մեխանիզմների վերաբերյալ, մասնավորապես՝ հնարավորություն է ընձեռում հայտնաբերելու  ճնշման օրական տատանումները, գիշերային հիպոտենզիան և հիպերտենզիան, որոշել հակագերճնշումային թերապիայի արդյունավետությունը:
  • Էլեկտրասրտագրություն /Shiller AT-101/:

Գնացուցակ

Ծառայության անվանումը Արժեքը /դրամ/
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա 10.000
Սրտաբանի առաջնային կոնսուլտացիա բուժման նշանակումով 15.000
Սրտաբանի կրկնակի կոնսուլտացիա 5.000
Սրտաբանի բուժման կուրս թեթև աստիճանի 20.000
Սրտաբանի բուժման կուրս միջին աստիճանի 30.000
Սրտաբանի բուժման կուրս ծանր աստիճանի 50.000
Էլեկտրոսրտագրություն 3.000
Էխոսրտագրություն 12.000
Էխոսրտագրություն (էլեկտրոնային կրիչի տրամադրումով) 15.000
Սթրես – Էխոսրտագրություն 20.000
Տրեդմիլ սթրես թեստ 15.000
ԷՍԳ-մոնիտորինգ 24-ժամյա (Հոլտեր-մոնիտորինգ) 15.000
ԷՍԳ-մոնիտորինգ 48-ժամյա 25.000
Զարկերակային ճնշման 24-ժամյա մոնիտորինգ 10.000
Zephyr Life-մոնիտորինգ
3 օրը 45.000
7 օրը 70.000
14 օրը 100.000
20 օրը 150.000
30 օրը 200.000
Հրավիրված մասնագետի (կոնսուլտանտի) կոնսուլտացիա

20.000

Տնային պայմաններում մասնագետի կոնսուլտացիան կատարվում է կրկնակի վճարումով

Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: