Հասցե: ՀՀ Ք.Երևան, Բուզանդի փող. 7-10     Էլ. հասցե: info@sirmed.am     Հեռ։ +(374 10) 569 925, 569 915
Ուղարկել հաղորդագրություն
Ուղարկել

ԿԻՆԵԶԻԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

IMG_8134
Extentrac Elite Բազմաֆունկցիոնալ, ոչ-վիրաբուժական նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված սարքավորում է, որը ներառում  է ողնաշարի հիվանդությունների բուժման գործում կուտակված համաշխարհային բժշկության ողջ փորձը: Մեկտեղված են բազմապիսի ֆիզիկական բուժման մեթոդների առավելությունները՝ մանուալ թերապիայի (ձեռնաբուժության),  բուժական մարմնամարզության և ողնաշարի ձգումների: «Էքստենտրակ Էլիտ» սարքավորման օգտագործումը բարձր դրական արդյունավետություն է դրսևորել և հատկապես երաշխավորված է
  1. Ողնաշարի տարբեր հատվածների արտահայտված և տևական ցավերի ժամանակ,
  2. Միջողնային սկավառակների արտափքումների, ճողվածքների և դեգեներատիվ հիվանդությունների բուժման համար,
  3. Օստեոխոնդրոզի դրսևորումների, բարդությունների և արտաողնաշարային հետևանքների բուժման համար,
  4. Ողնաշարի բնականոն շարժունակությունը և ճկունությունը վերականգնելու համար,
  5. Բուժման և կանխարգելման գործընթացին ենթարկված բոլոր անձիք նշում են նրա առույգացնող և երիտասարդացնող ազդեցությունը:
Սարքավորումը հագեցած է մասնագիտացված համակարգչային ծրագրերով, ինչը հնարավորություն է տալիս մշակել անհատական և խիստ տեղայնացված բուժման ծրագիր: Կիրառվում է ինչպես տվյալ անձի համար նախապես մշակված ծրագրով, առանց մասնագետի միջամտության, այնպես էլ մասնագետի անմիջական ղեկավարությամբ՝ հաշվի առնելով հիվանդի ընթացիկ զգացողությունները: «Էքստենտրակ Էլիտ» սարքավորումը հանդիսանում է ողնաշարային հիվանդությունների վիրահատական բուժման գիտականորեն հաստատված այլընտրանք:

Բուժման լիարժեք գործընթացը ներառում է 10-20 ընթացակարգ, յուրաքանչյուրը մինչև 20 րոպե տևողությամբ: Կինեզիթերապևտիկ ծառայությունում անցակացվում է հենաշարժողական համակարգի մանրամասն հետազոտություն, որն ընդգրկում է կեցվածքի գնահատում, հոդերի, կապանների, մկանների և ոտնաթաթերի զննություն և գնահատում: Ուսումնասիրության արդյունքում ձևավորվում է եզրակացություն, կազմվում է ֆիզիկական բուժման ծրագիր և տրվում է խորհրդատվություն:

Գնացուցակ

Ծառայության  անվանումը Արժեքը /դրամ/
Extentrac Elite   թերապիա

14.000 1 պրոցեդուրա

Կեցվածքի գնահատում և խորհրդատվություն

10.000

Կեցվածքի շեղումների բուժում

8.000 1 պրոցեդուրա

Ողնաշարի հիվանդությունների ախտորոշում և խորհրդատվություն

10.000

Ողնաշարի հիվանդությունների բուժում

8.000 1 պրոցեդուրա

Ոտնաթաթերի գնահատում և խորհրդատվություն

10.000

Ոտնաթաթերի շեղումների բուժում

6.000 1 պրոցեդուրա

Ոսկրա-մկանային համակարգի հիվանդությունների բուժում (հոդեր, ոսկրեր, մկաններ)

8.000 1 պրոցեդուրա

Հրավիրված մասնագետի (կոնսուլտանտի) կոնսուլտացիա

20.000

Օտարերկրյա քաղաքացիների համար գները կրկնակի են: